Բացահայտվել է հանցագործության 49 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News  

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, ազատությունից ապօրինի զրկելու՝ 2, սպանության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, սպանության սպառնալիքի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու, պոռնկագրական նյութեր տարածելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (փորձ)՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, սպանության փորձի և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

 --0—ՄՀ