Հովհաննես Խաչատրյանը 96 կողմ, 2 դեմ ձայներով ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

ՀՀ ազգային ժողովը 96  կողմ, 2 դեմ ձայներով Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին: Քվեարկությանը մասնակցել է 99 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

 Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է «Ամերիա» բանկում: 2015-ից ֆինանսական վերլուծաբան է, ներկայում ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում:

Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում:

Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:

--0--ԿԿ