Գործի կդնենք ռուսական դիվանագիտության լավագույն որակները՝ կարգավորելու սահմանի կոնֆլիկտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

Ադրեյ

 Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կգործարկի բոլոր հնարավորությունները, որ կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ կանենք հնարավոր ամեն ինչ և գործի կդնենք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միան կարգավորենք սահմանային ներկա կոնֆլիկտը, այլև ընդհանրապես բարելավվեն մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:

Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ ունի, մենք մի քանի անգամ օգտվել ենք դրանից, այդ թվում՝ 2017-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերջին բռնկման ժամանակ: Ես վստահ եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կգործարկվեն»,- ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։

Հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

Հուլիսի 15-ին սահմանին համեմատական անդորր էր: Հուլիսի 16-ի գիշերը հրետակոծությունը գյուղական բնակավայրերի վրա վերսկսվել է: Հայկական կողմը չունի զոհեր, ադրբեջանական կողմը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ունի:

--00—ԼՄ