20-ամյա Նարեկ Պետրոսյանը անձամբ հերքում է իր զոհվելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News  

հերքում

Արդբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը շարունակում է ապատեղեկատվությունների շարքը Հայաստանի և հայկական զինված ուժերի մասին։ Այս անգամ կեղծարարները տեղադրել են 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի զինվորական համազգեստով լուսանկարն ու գրել, թե իբր վերջինս զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։

Այս հրապարակմանը Facebook սոցիալական ցանցում արձագանքել է ինքը՝ Նարեկը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Նարեկ Պետրոսյանը հայտնեց, որ իր «մահվան» մասին լուրին ծանոթացել է համացանցից։ Սկզբում զարմացել և զայրացել է, հետո հասկացել՝ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, որի «զոհը» այս անգամ դարձել է հենց ինքը։ 

 --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս