«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ էր. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

ռումբ.

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ էր։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվության ծառայությունը։

Նշենք, որ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել էր 1800 քաղաքացի։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս