Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարիի բնակչի վիճակը կայուն ծանր է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

հիվանդ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է հայտնել  հակառակորդի հարվածից վիրավորում ստացած բնակչի առողջական վիճակից:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը, հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը:

Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10 % այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,-գրել է ԱՆ խոսնակը:

Ավելի վաղ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը:

--00—ԼՄ