ՀՀ նախագահը շնորհավորել է Լեհաստանի նախագահին պաշտոնում վերընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև վստա­հության և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Անջեյ Դուդային մաղթել է ամենայն բարիք և հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս