Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

կոլաժ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:

Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»:  --0—ՄՀ 
 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս