Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի նավատորմի կայքը և գաղտնի տվյալների արտահոսք կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ ադրբեջանցի հաքերները մի քանի ֆրոնտով են աշխատում հայկական տեղեկատվական դաշտի վրա։

1-ինը ներքին լսարանն է, որով փորձում են համոզել, թե հաղթում են մեզ, և իբր թե հարյուրներով հայեր են սպանել։ 2-րդը մեզ վրա հոգեբանորեն ճնշում գործադրելն է, որն իրականացվում է կոտրած օգտահաշիվների միջոցով։ 

«Նոր բան են սկսել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների նկարներն են տարածում։ Հայկական կոտրած օգտահաշիվներից էլ ներկայացնում են նույն բանը, թե մենք կորուստներ ունենք։ Տելեգրամ, WhatsApp, Facebook-ի Messenger հավելվածներով մարդկանց անհանգստացնում են՝ անձնական նամակների միջոցով»,- ասել է ՏՏ փորձագետը։

3-րդն, ըստ փորձագետի,  արդեն միջազգային մամուլն է, որտեղ փորձում  են ակնհայտ վճարված նյութեր տեղադրել։
Մարտիրոսյանի խոսքով՝ հատկապես մտահոգիչ են հարձակումները կառավարական կայքերի վրա։
«Իրենք փորձում են դանդաղեցնել ու կասեցնել պաշտոնական լրահոսը։ Սա ռազմավարություն է, որը սկսել են օգտագործել 2012թ․-ից։ Սա արվում է պետական մակարդակով»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ