Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին ու աղոթում վիրավոր զինվորների համար. Մխիթարյան

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Հենո

Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Ցանկանում եմ  զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին։

Ձեր հետ եմ: Հենո»,-գրել է Մխիթարյանը։

--0--ԱՀ