Կրթական հաստատությունների թիրախավորումը պետք է արժանանա միահամուռ դատապարտման․ԿԳՄՍ նախարար

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

․

Այսօր Այգեպար գյուղի մանկապարտեզը հրետակոծվել է Ադրբեջանի կողմից, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բարեբախտաբար զոհեր չկան՝ ի տարբերություն 2016 թվականի Ապրիլյան պատերազմի, երբ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը սպանվեց Արցախի Մարտունու շրջանի իր դպրոցի բակում, և ևս երկու աշակերտներ ծանր վիրավորվեցին: Հակառակորդը որևէ բարոյական սահման չի ճանաչում, բայց կրթական հաստատությունների թիրախավորումը, միևնույնն է, ամբողջովին անթույլատրելի է և պետք է արժանանա միահամուռ դատապարտման»,- գրել է նախարարը:

--0--ԱՀ