Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն անելու ժամանակը. Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

serj

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ինսթագրամյան էջում անդրադարձել է տեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարն ու անդրադարձել սահմանային բախմանը:

«Սա Իլհամ Ալիևն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:

Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն և խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն անելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն և, հույս ունեմ՝ նաև խաղաղություն»:

--00—ԱԹ