Հուլիսի 16-ին նախատեսված Երևան-Բոստոն չվերթը կիրականացվի հուլիսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

ինքնաթիռ

Հուլիսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50):
Ս. թ. հուլիսի 16֊ի Icelandair ավիաընկերության Երևան֊Բոստոն չվերթը տեղափոխվել է հուլիսի 18-ին (մեկնում 13։10)։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:  

 --0—ՄՀ