Դադարե՛ք սադրել հայկական բանակին․ խաղաղությունը միակ լուծումն է․ Գարիկ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

Գարիկ Մարտիրոսյան

Հումորիստ, հաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում գրել է․ 

«Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս հրաշալի տարածքը՝  Հայաստանն իմ հայրենիքն է: Հենց Տավուշից են հայրական կողմից իմ բոլոր նախնիները: Մի քանի օր այնտեղ մարտեր էին: Թող լուսավորվի զոհերի հիշատակը:

Մի բան էլ. դադարե՛ք սադրել հայկական բանակին: Դադարեցրեք «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը: Ցանկացած հարձակում Հայաստանի վրա կլինի կասեցված: Այդպես եղել է միշտ։ Այդպես կլինի միշտ: Պատերազմ չկա։ Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»։

 --0—ՄՀ