Թուրքիայի միջամտությունը Հարավային Կովկասում նոր սպառնալիք է խաղաղությանը. Վալերի Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

Բուայե

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում տարածել է ֆրանսիացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը, որին կից նշել է. 

«Ընդդեմ Ադրբեջանի և նրա «խրատատու» Թուրքիայի՝ սատարել Հայաստանին, նշանակում է սատարել ապրելու իրավունքը: 

Արդեն 10 մահ կա. 10 մահն արդեն շատ է. այսպիսով Ալիևը, որին աջակցում է Էրդողանը, Հայաստանը ներկայացնում է իբրև «Արևմտյան Ադրբեջան»՝ ձգտելով արմատախիլ անել ցանկացած հայկական ներկայություն այս տարածքում:

Թուրքիայի կողմից Կիպրոսում և Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմական գործողություններից հետո, Անկարայի կողմից Լիբիայում միջամտությունից հետո, այս վտանգավոր միջամտությունը Հարավային Կովկասում խաղաղության դեմ մի նոր սպառնալիք է, որը ոտնահարում է Ֆրանսիայի ու Եվրոպական միության շահերը»: