Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել. Պուտինն անհանգստացած է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ միաժամանակ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մտքերի մանրամասն փոխանակում: Խիստ անհանգստություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտադրվել է կողմերի միջև հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ միջնորդական գործողություններն ընդունելու» - ասել է Պեսկովը:

--00--ԱԹ