Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արկադի Սողոմոնյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նախագահի կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ Արկադի Սողոմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ:

Երկրի ղեկավարի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Գևորգ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։

  --0—ՄՀ