«Սևան» ազգային պարկը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

նշանակում

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Վահե Ջիլավյանը կարևորել է ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։

Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին՝ Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային պարկի առաջնահերթություններից է։

--00--ԱԹ