Ոչ ոքի չի կարելի զրկել երազելու հաճույքից. Գևորգ Պետրոսյանը՝ ՀՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 24News-ի հետ զրույցում նշել է, թե սխալ է ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ կանխակալ գնահատականներ տալ, որոշել, թե որ ուժը քանի ձայն պետք է ստանա և որերորդը լինի Խորհրդարանում: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն նշում է, որ գնում է երկրորդ ուժը դառնալու, Պետրոսյանն արձագանքել է.

«Ոչ ոքի չի կարելի զրկել երազելու հաճույքից»:

Պատգամավորը շեշտել է, որ այս կամ այն ուժի ներկայացվածության չափն Ազգային Ժողովում պետք է որոշի ժողովուրդը: