Վթար՝ Երևանում. բախվել են «ԳԱԶել»-ը և «Opel Astra G»-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

1

Հուլիսի 17-ին` ժամը 21։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը (վարորդ՝ Վարդան Պ․) և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ջ․, ծնված 1987 թ․)։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

--00—ԱԹ