Հակառակորդի «ORBITER-3»-ը խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

Հակառակորդի «ORBITER-3»-ը խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։

«Անզեն աչքով էլ երևում է, որ թե՛ ԱՀ ՊԲ-ն, թե՛ ՀՀ ԶՈՒ-երը շատ լավ պայքարում են ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք,  որ հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

  --0—ՄՀ