Շահումյանում խուլիգանության մեջ մեղադրվողները բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

բերման ենթարկել

  Հուլիսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։ Պարզվել է, որ նրանք ժամը 14.00-ի սահմաններում Շահումյան գյուղում գումարային հարցի շուրջ վիճել են, հարվածներ են հասցրել իրար։ Նրանցից մեկը ձեռքին եղած առարկայով հարվածել է մյուսի գլխին, նա էլ իր մեքենայից վերցնելով պնևմատիկ ատրճանակը՝ ուղղել է մյուսների ուղղությամբ, սակայն ատրճանակը նրա ձեռքից հասցրել է վերցնել վիճաբանությանը միջամտած 64-ամյա տղամարդը:

Վերջինս ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացրել ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: --0—ՄՀ