ԵԱՀԿ-ում տարածվել է հայ-ադրբեջանական լարվածության վերաբերյալ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 18, 24News

ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման և լարվածության հետագա նպատակաուղղված սրման վերաբերյալ, որն ավելի վաղ հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից:

--00--ԱԹ