Բաքվի նախաձեռնությամբ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 18, 24News

Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բաքվի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Շոյգուն Հասանովին տեղեկացրել է զորքերի մարտական պատրաստության՝ ուրբաթ սկսված հանկարծակի ստուգման մասին:

ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է, որ այս միջոցառումը ծրագրային է և որևէ կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս