Ադրբեջանի բոլոր շարժերը խիստ վերահսկողության տակ են. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 18, 24News

Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Արցախի սահմանագծին այս պահին հարաբերական հանգիստ է։

Ադրբեջանի ԱԹՍ-ի խոցմամբ պայմանավորված ռազմական իրադրությունը առանձնապես փոփոխություններ չի կրել։

Այս ուղղությամբ ևս, Ադրբեջանի բոլոր շարժերը խիստ վերահսկողության տակ են, որոշակի ակտիվություն կա ԱԹՍ-ի թռիչքների մասով, սակայն դրանք էլ Ադրբեջանի օդային տարածքում են։

Արցախի օդային տարածքի անցման միակ փորձն առավոտյան էր՝ ոչնչացման ելքով»։

--00--ԱԹ