Սա չպետք է անհետևանք մնա. Թունյանը՝ ՌԴ-ում հայկական ծիրանի հետ կապված խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

ծիրան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվել է հիմնականում ՌԴ-ում ապրող հայերեի, հայ գործարարների ու ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ջանքերով: 

«Սակայն սա չպետք է անհետևանք մնա։

Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։

ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Հ.Գ. – Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին»,- գրել է Թունյանը:

--00—ԼՄ