Ադրբեջանը չի միացել ՄԱԿ-ի կոչին, նախաձեռնել է հարձակում. Եվրոպայի ազատ դաշինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

սահման

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Լորենա Լոպես դե Լակալլային և Եվրախորհրդարանի անդամ Տատյանա Ժդանոկային՝ նախօրեին Եվրոպայի ազատ դաշինքի կողմից հայտարարության տարածման և դրա շուրջ մեկնաբանությունների համար: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել  է ԱԺԿ նախագահ, Արցախի նախկին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հուլիսի 17-ին Եվրոպայի ազատ դաշինքը (եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ կուսակցությունների միավորում է), որին 2015 թ.-ից անդամակցել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, հանդես է եկել հայտարարությամբ՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին զինադադարի խախտման և հայկական բնակավայրերը թիրախային հարձակման ենթարկելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19 համավարակի պայմաններում գլոբալ զինադադար հաստատելու կոչին, որը հաստատել են Հայաստանը և Արցախը, Ադրբեջանը չի միացել և նախաձեռնել է հրետանային և տանկային հարձակում:

Եվրոպական ազատ դաշինքը՝ իր անդամ կուսակցության՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ միասին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, խաղաղ բանակցություններ վարել, պաշտպանել արցախցիների ինքնորոշման իրավունքի և ճանաչել Արցախի Հանրապետության պետականությունը»»։

--00—ԼՄ