Տարածաշրջանում ցանկացած ապակայունացում Վրաստանի շահերի շրջանակում չէ. Լաշա Դարսալիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

լաշա

«Գրուզիա-Online»-ը, հղում անելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիային, հայտնում է, թե ինչպես կարող է ազդել հայ-ադրբեջանական զինված դիմակայությունն Վրաստանի վրա:

«Տարածաշրջանում ցանկացած ապակայունացում արժանի է Վրաստանի ուշադրությանը, և միանշանակորեն մեր շահերի շրջանակում չէ: Կարևոր է, որ հնարավորինս արագ տեղի ունենա ապաէսկալացիան: Հարցի կարգավորման համատեքստում Վրաստանը բարձր մակարդակով շփումներ ունի երկու երկրների հետ, և ես հույս ունեմ, որ իրավիճակը շատ շուտով կկայունանա»,-ասել է նա:

Լաշա Դարսալիան անդրադարձել է նաև հակամարտության մեջ երրորդ ուժի շահերին:

«Եթե ինչ-որ մեկը շահագրգռված էլ է ապակայունացման հարցում, ապա դա Ռուսաստանի Դաշնությունն է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- հայտարարել է Լաշա Դարսալիան:

--00—ԼՄ