ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6234 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։ Վերջին երկու ամսվա ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է։
Ընդհանուր տվյալներով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 765 հազար 437 դեպք է գրանցվել։
Մեկ օրում մահացել է 124 պացիենտ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 12 հազար 247։ Ապաքինվել է 7490 պացիենտ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 206 հազար 327-ի։
--0—ՄՀ