Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցեց 600 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

մահ

Աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը գերազանցեց 600 հազարը: Հուլիսի 18-ի՝ ժամը 17:00-ի դրությամբ աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 14,2 միլիոն է, ապաքինվել է 8,5 միլիոն մարդ: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5 միլիոն է, որից 59 հազարը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների թվով՝ 3,771,101 մարդ, աշխարհում առաջատարն է շարունակում մնալ ԱՄՆ-ն, երկրորդում Բրազիլիան է՝ 2,049,140 վարակակիր, երրորդում՝ Հնդկաստանը՝ 1,046,622:

Չինաստանը, որը համարվում է կորոնավիրուսային համավարակի էպիկենտրոնը, աշխարհի երկրների ցանկում 26-րդն է: Երկրում ընդհանուր առմամբ եղել է 83,644 վարակակիր, որից 4,634-ը մահացել է, 78,758-ը ապաքինվել, ակտիվ վարակակիր է 252 մարդ, որից 3-ն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է:

Կորոնավիրուսային համավարակի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ