Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է հրապարակել, որով դիմել է ռուս իրավապահներին: Մարուքյանը հիշեցրել է, որ մոսկովյան «Ֆուդ Սիթի» վաճառքի կենտրոնի ադրբեջանցի սեփականատերերը երեկ ամենակոպիտ ձևով արգելել են հայկական ծիրանի վաճառքն իրենց տարածքում։ Վերջիններս նաև տարածքից դուրս են հանել Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներին և հայ առևտրականներին:

Խմբակցության ղեկավարը հիշեցրել է՝ շուկայի սեփականատերերը ծնունդով ադրբեջանցի ռուս միլիարդատերեր են: Նա ընդգծել է՝ ակնհայտ է, որ սա ՌԴ օրենսդրության ակնառու խախտման փաստ է և ասվածը հիմնավորել օրենքից մեջբերումով: 

Մարուքյանը ՌԴ իրավապահ մարմիններին կոչ է արել համարժեք միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության այսպիսի կոպիտ խախտման դեմ, ապա շեշտել՝ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։

--00--ԱԹ