Դրսում հայերը ցույցեր են անում օտար երկրների հասարակությունների և պետական մարմինների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

հասարակական

Դրսում հայերը ցույցեր են կազմակերպում, իրազեկման աշխատանքներ են կատարում օտար երկրների հասարակությունների ու պետական մարմինների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դրսում հայերը ցույցեր են կազմակերպում, իրազեկման աշխատանքներ են կատարում օտար երկրների հասարակությունների ու պետական մարմինների համար։

Ովքե՞ր են այդ մարդիկ։ Հիմնականում Հ.Յ.Դ. գլոբալ ցանցի ներկայացուցիչներն են։ Ակտիվ են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորները։

Պարզապես արձանագրենք՝ հետևությունները թողնելով առաջիկային»,- գրել է Մելիքյանը։

--0--ԿԿ