Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում․ Խորեն Բայրամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

Խորեն Բայրամյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում: 28-ամյա ֆուտբոլիստն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ.

«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»: --0—ՄՀ