ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք:
Մենք Արարատն ենք պահում, մենք մեր մեջ մարդկության պատմությունն ենք տանում: Աշխարհի ամեն քաղաքում պատուհանից Հայ կտեսնեք, ծիրանի դուդուկներ կնվագենք, դհոլներ կզարկենք, սեղան կփռենք` լավաշ, պանիր ու խաղող կդնենք, և ձեզ ու դարերին անցյալում կթողնենք:
Մենք պայմանագիր ունենք Աստծո հետ, մենք Հայ ենք»:
--0--ԱՀ