Հեռակա կարգով մրցում ենք նաեւ Ադրբեջանի թիմերի հետ. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել մասնակցել օնլայն քվեարկության՝ օգնելով Հայաստանից մասնակցող թիմերին։

«Սիրելի ընկերներ ջան, երբեւէ նման խնդրանքներով հանդես չեմ եկել, բայց այս անգամ որոշեցի ձեզ դիմել։

Մեր թիմերը մասնակցում են շատ հետաքրքիր ու օգտակար մրցույթի։

Հաղթողները որոշվելու են քվեարկությամբ։ Մենք հեռակա կարգով մրցում ենք նաեւ Ադրբեջանի թիմերի հետ։ Ի դեպ Այգեպարից էլ մասնակից ունենք:

Եկեք մեր քվեարկությամբ օգնենք երիտասարդ ձեռներեցներին` կյանքի կոչելու իրենց գաղափարները: Մասնակցեք Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» ծրագրի «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի հանրային քվեարկությանը:

Շատ հետաքրքիր գաղափարներ են առաջարկում ԵՊՀ երկու թիմերը՝

1. GEBECERT

Քվեարկության համար՝

- բացում եք https://creativespark-bigidea.uk/finalists-2020/gebecert/ հղումը,

- սեղմում եք Vote now (նշված է կարմիր տողով),

- դիտում եք տեսանյութը (դիտումների քանակը եւս կարեւոր է)։

2. BOOKAMOL

Քվեարկության համար՝

- բացում եք https://creativespark-bigidea.uk/finalists-2020/bookamol/ հղումը,

- սեղմում եք Vote now (նշված է կարմիր տողով),

- դիտում եք տեսանյութը (դիտումների քանակը եւս կարեւոր է)։

Յուրաքանչյուր թիմի օգտին քվեարկության համար կպահանջվի 5 վայրկյանից քիչ։

Հանրային քվեարկությունը բաց է մինչեւ վաղը՝ հուլիսի 19-ը:

Շնորհակալ եմ շատ»,-գրել է նա:

--0--ԱՀ