Վերջին հրաժեշտը Յուրի Վարդանյանին...

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հրաժեշտ են տալիս աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Յուրի Վարդանյանին։

Յուրի Վարդանյանը մահացել է ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին, 62 տարեկանում:

Նրան հարգանքի տուրք մատուցելու են եկել ընկերներն ու հարազատները, մարզաշխարհի ներկայացուցիչները, պետական գործիչները։

Բոլորը հպարտությամբ ու երախտիքով են հիշում մեծ  ծանրորդի հաղթական ուղին, նշում են՝ աշխատասիրության, նպատակասլացության, հզոր կամքի, երբեք չմեծամտանալու ու միշտ համեստ մնալու շնորհիվ է գրանցել այդքան  հաղթանակներ:

Մեծ մարզիկին հրաժեշտ տալու են եկել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

43 համաշխարհային ռեկորդ, 111 ոսկե մեդալ. հայրենիքին մեծ փառք պարգևած բոլոր ժամանակների մեծագույն մարզիկին հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում։