Որոշել եմ չմասնակցել ընտրություններին. Նաիրա Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Օրերս պատգամավորական մանդատը ստանձնած Նաիրա Կարապետյանն ապրիլին տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ կխոսի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Այդ մասին նա հայտնել է 24News-ի հետ զրույցում: Առաջիկա ընտրությանը Կարապետյանը չի մասնակցի։

.«Որոշում եմ կայացրել չմասնակցելու: Պատճառն անձնական է»,- ասել է նա:

Ամեն դեպքում, Նաիրա Կարապետյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքական դաշտից: