Սնանկության դատարանի 2 դատավորների նկատմամբ երկամսյա կալանք է ընտրվել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

դատարան

Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատավորներին կալանավորում են։ Այդ մասին հայտնում է hraparak.am-ը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Գևորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության երկարամյա հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է, և վաղուց էր իշխանությունների նշանակետում։

--00—ԼՄ