Հրազդանի Միկրոշրջան թաղամասի իր բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հասարակական

Հուլիսի 19-ին, ժամը 19:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Վալյա Դ․-ի (ծնված 1940 թ.) դին:

--0--ԿԿ