1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մասնագիտական պարապմունք է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հասարակական

Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։

--0--ԿԿ