Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը որպես կանոն շոգ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հասարակական

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այօր շատ-շատ շոգ է:

Բաց տարածքում դիմակ կրելը ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է:

Թթվածնի մուտքը օրգանիզմ սահմանափակելը կարող է շատ ավելի ծանր վնաս հասցնել մարդու օրգանիզմին, քան կորոնավիրուսը, էլ չեմ խոսում մնացած վտանգավոր հետևանքների մասին:

Վերացրե՜ք դիմակները բաց տարածքում կրելու որոշումը, փրկե՜ք կյանքեր . . .»։

--0--ԿԿ