Արտակարգ դեպք՝ Երևանում. 1-ամյա տղան վայր է ընկել 4-րդ հարկի պատուհանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

երեխա

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 10։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ մեկամյա երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից, և որ անզգուշաբար ընկել է բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է: Նրա կայնքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։ 

--00—ԼՄ