Իրանում կորոնավիրուսի պատճառով մոտ 36 000 բանտարկյալի են ազատել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 20, 24News

բանտ

Իրանի իշխանություններն ազատել են մոտ 36 000 ազատազրկվածների: Այս քայլին նրանք դիմել են բանտերում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում:

Հուլիսի 8-ից ի վեր բանտերից ազատվել է 36 283 մարդ, նրանց շարքում կան նաև նոր ազատազրկվածներ: Վերջին տվյալներով Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 276.2 հազար դեպք, որից շուրջ 14.4 հազարը՝ մահվան ելքով: Առողջացածների թիվը կազմել է 240 000:

Վերջին մեկ օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսով վարակման 2414 նոր դեպք է գրանցվել:

--00--ԱԹ