Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հասարակական

ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներըՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ վաղ առավոտից վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Վերահսկողական աշխատանքների շրջանակներում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում նկատվում է խախտումների կտրուկ նվազում: Այսօրվա դիտարկման ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և կանգնած ուղևորներով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ