Հուլիսի 19-ի դրությամբ իրականացվել է  53 070  ստուգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

․

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով հուլիսի 19-ի դրությամբ իրականացվել է  53 070  ստուգում:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումները կատարում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--0--ԱՀ