ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռամզան Կադիրովի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

Կադիրով

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պետքարտուղարությունը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին սև ցուցակում է ներառել:

«Այսօր Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է մտցնում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ»,- որոշումը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ պատժամիջոցների պատճառը Չեչնիայում մարդու իրավունքների լուրջ խախտումներն են ու դրանց Կադիրովի մասնակցությունը: Պետքարտուղարությունը մասնավորեցնում է, որ իրենք դատապարտում են Կադիրովի կողմից բռնության կիրառման սպառնալիքը՝ ուղղված երկու լրագրողների: 

--00--ԱԹ