Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական ապատեղեկատվությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳ նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե իբր Սերբիայից Հայաստան ականանետեր են ներկրվել Վրաստանի տարածքով: Այս հայտարարությունները Վրաստանի ԱԳՆ-ն գնահատել է որպես հանրությանը մոլորեցնելու փորձ, նշել՝ դա ապատեղեկատվություն է:

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն ապատեղեկատվություն է տարածել: Ցավում եմ, որ ադրբեջանական «լուրջ» համարվող համացանցային պարբերականն օբյեկտիվորեն չի նկարագրում փաստերը, հանրությանը մոլորեցնում է և փորձում սևացնել վրաց-ադրբեջանական գործընկերությունն ու բարեկամությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Չնայած այս հայտարարությանը՝ Սերբիայի դեսպանն այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ:

--00--ԱԹ