Փաշինյանը ոչնչացրեց «Ղարաբաղը ծախելու» սպեկուլացիաները․ Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

Փաշինյանը ոչնչացրեց «Ղարաբաղը ծախելու» սպեկուլյացիաները։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Զարմացողներ կան, որ քաղաքական ղեկավարությունը չի վազել Կրեմլ, որ արևմուտքից ու Եվրոպայից հումանիտար օգնություն չենք աղերսել, որ գործել ենք ինքնուրույն։ Այդ խմբակը ցնցված է, որ ՀՀ-ն օգնություն չմուրաց։ Ինչ-որ մարդիկ փորձում են սրացումներ, դավադրական տեսություններ հյուսել։ Ամենակարևոր խնդիրը, որը լուծվել է, այն է, որ ՀՀ ներքին քաղաքական դաշտում որոշ շրջանակների կողմից անընդհատ շահարկվող վերելակային դիվանագիտությունը «թաղվեց», թե՝ Նիկոլն էկել ա՝ հողերը հանձնի, պարտվողական քաղաքականություն վարի։ Սա ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ ժամանակն է՝ մեր լեքսիկոնից ոչնչացնենք այդպիսի սպեկուլատիվ մեղադրանքները։ Դրանք այլևս արժեք չունեն»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00--ԱԹ