Աշխարհում վարակվածների թիվը 14,8 միլիոն է, ծայրահեղ ծանր վիճակում է 63,700 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

1

Հուլիսի 21-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14,858,918 է, որից 613,341-ը մահացել է, 8,911,270-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,270,607 է, որից 63,700 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,961,429 վարակման դեպք, որից 143,834-ը մահացել է, 1,849,989-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,952,923 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,121,645 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,156,189 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 777,486 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 80,251 է, Հնդկաստանում՝ 28,099, ՌԴ-ում՝ 12,427:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

--00—ԼՄ