Անհանգստությամբ եմ հետևում սահմանին տիրող իրավիճակին. լիտվացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 21, 24News

պատգամավոր

Լիտվայի Սեյմասի պատգամավոր Ալգիմանտաս Դումբրավան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա նշել է, որ իբրև ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ` անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Զոհվածների ընտանիքներին ցավակցություն հայտնելով՝ պատգամավորը հիշում է, որ 2019-ի հոկտեմբերին պաշտոնական պատվիրակության կազմում ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

«Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ հայ ժողովուրդը չի մոռացել Լիտվայի այն գեղեցիկ ժեստը, երբ վերջինս առաջինը ճանաչեց ՀՀ անկախությունը: Այցի ժամանակ մենք անընդհատ լսում էինք շնորհակալության ու հիացմունքի խոսքեր՝ ուղղված Լիտվային: Վերջերս մենք նշեցինք մեր երկրների համագործակցության 25-ամյակը:

Կարծում եմ՝ այս ոչ դյուրին վիճակում Լիտվան անտարբեր չի մնա և կփորձի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնել: Դա, սակայն, նախ պեռք է անբեն հակամարտության կողմերը՝ բանակցային սեղանի շուրջ: Հասկանում եմ, որ դա հեշտ չէ, բայց դա անհրաժեշտ պայման է դրական արդյունքի հասնելու համար: 

Կողմերը պետք է զրուցեն ԵԱՀԿ ՄԽ անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ: Հիշեցնեմ, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը Արևելյան գործընկերության անդամներ են, որին ակտիվորեն աջակցում է Լիտվան։ Ես հավատում եմ, որ բոլորս պետք է համախմբվենք և օգնենք խաղաղ ճանապարհով լուծել երկու երկրների միջև տարիներ շարունակ ձգվող այս հակամարտությունը` հանուն իրենց երեխաների խաղաղ և երջանիկ ապագայի»,- գրել է նա:

--00--ԱԹ